26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական դեբատների

 ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցությունը չի բացառում, նույնիսկ հնարավոր է համարում: Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ  Շարմազանովը հայտարարեց ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
 
«ՀՅԴ-ի հետ ունենք համագործակցության հուշագիր, որը կարճաժամկետ չէ, որը ռազմավարական է ,ծրագրային ու գաղափարական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն հաղթահարել է 5 տոկոսանոց շեմը , ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցույունը չեմ բացառում, նույնիսկ հնարավոր եմ համարում»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
 
Պատասխանելով լրագրողների  հարցին` ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հե՞տ կոալիցիա կկազմի,  Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մնացած երկու ուժերը  երբեք ցանկություն չեն էլ հայտնել մեզ հետ ճանապարհ անցնելու կամ կոալիցիա մտնելու, մենք էլ զոռով աղջիկ ուզելու ցանկություններ չունենք»,-նշեց  Շարմազանովը:
 
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝  պառլամենտական համակարգում շատ կարևոր է ընդդիմության կայուն և ուժեղ վերահսկողական մեխանիզմները:
«Այսօր մենք տեսնում ենք , որ շատ լուրջ պառլամենտ է ընտրվել քաղաքական առումով, լինելու են բավականին ծրագրային և գաղափափարական դեբատներ պառլամենտում և ես կարծում եմ, որ ինչքան ընդդիմությունը լինի գաղափարական, ուժեղ , այնքան դրանից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ինչքան ընդդիմություն-իշխանություն մարտում լինեն բացառապես գաղափարաական, դրանից կշահի Հայաստանը»,-շեշտեց Շարմազանովը` նշելով, որ իրենք պատրաստ են քաղաքական դեբատների:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ