26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կուրծք ծեծի, որ ինչ անի. գնդապետը՝ Սեյրան Օհանյանին/տեսանյութ/

« Եզակի դեպքեր էին, լուրջ  խախտումներ չի եղել: Եղել են դեպքեր , երբ արջի ծառայություն են մատուցել: մեր նախագահին դա բացարձակապես պետք չէ: Նախագահը բոլոր ելույթներում նշել է, որ արդար ընտրությունների ենք գնալու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքը,  ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը:

Վիտյա Հակոբյանը նկատում է, որ քիչ ձայն հավաքած քաղաքական ուժերը կփորձեն լարվածություն ստեղծել, ապակայունացնելով երկրի քաղաքական դաշտը: Գնդապետը մասնավորապես  անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանին.«Իրան պետք չէր էս խաղի մեջ մտնել: Թո ով ներքաշեց այս խաղի մեջ այդ մարդուն՝ հասկանալի չէ:Ինքը չի անցնելու ու հետո վարկաբեկվելու է: Գիտեք մեր հայերին՝ հազար պոզ ու պոչ կկապեն էտ մարդու հետևից՝ ափսոսա, շատ եմ ափսոսում էտ մարդուն, բայց որ չկարողանա 5 տոկոսի շեմը հաղթահարի՝ կուրծք ծեծի, որ   ինչ անի»,-եզրափակեց Վիտյա Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ