27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը Զիտան ու Գիտան են/տեսանյութ/

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն այսօր իրենց երթի ավարտին ԿԸՀ-ի դիմաց հանդես եկավ ելույթով: «Մենք աշխատել ենք ամեն օր, ամենուր, հետևաբար, ունենալու ենք արդյունքներ»,-հայտարարեց նա: Վերջինս նշեց, թե ինչքան քարոզարշավն ավարտվում է, այնքան բոլոր քարտերը բացվում են: Նա հիշեցրեց, որ լրատվամիջոցներով  տարածվում է այն, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա են կազմում, ու դա չի հերքվում ոչ ՀՀԿ-ի, ոչ ԲՀԿ-ի կողմից: Դիմելով ՀՀԿ-ին ու մասնավորապես Արմեն Աշոտյանին նա ասաց. «Դուք Զիտան ու Գիտան ենք, ինչպես այդ կինոն ավարտվեց, այդպես էլ սա է ավարտվելու:

Հասել է ժամանակը, որ մենք այո ասենք «Ելքին», որովհետև կուսակցությունները շատ-շատ են, իսկ ելքը մեկն է, և այդ ելքը կորոշվի ապրիլի 2-ին: Հաղթանակ բոլորիս»: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ