27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լավ լուր բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր հանձնարարական տվեց՝ բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Վարչապետը նշեց, որ ՀՀ Կառավարությանը առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ և այդ   ուսումնասիրությունների արդյունքում առկա են հիմնավոր բողոքներ մարզերում  բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից ֆինանսական վիճակի վերաբերյալ:

«Հաշվի առնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը երիտասարդ և բազմազավակ ընտանիքների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ հանձնարարում եմ.

ՀՀ կառավարությանը առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` երկու ամսյա ժեմկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առուսումնասիրված  և մարզերում տեղակայված անավարտ շինությունների՝  ավարտին հասնելու հստակ, իրատեսական ժամանակացույց և այդ շենքերը բազմազավակ ընտանիքներին բնակարան տրամադրելու, սոցիալական աջակցության առաջարկություն: Երկրորդը ՀՀ մարզպետներին՝ մեկ ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների քանակը և ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ երկու ամսյա ժամկետում համատեղ քննարկել և գնահատելով ռիսկերը  ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք եկամտային հարկի մասին օրենքում, նախատեսված պետության կողմից բնակարանի ձեռքբերման և հիպոտեկային վարկով բնակարանի ձեռքբերման մարման մեխանիզմը ՀՀ մարզերում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարան ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ»,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ