26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամաչում ես, որ քեզ հավատացյալ կկոչեն

Շատերի համար կլինես խելագար, ցնորված մի մարդ և շատ ժամանակ կհայտնվես ծիծաղելի վիճակում, երբ կփորձես մարդկանց վկայել Հիսուսի մասին: Պատրաստվիր, որ քեզ աղանդավոր էլ կկոչեն, պատրաստվիր որ բազում հալածանքների միջով ես անցնելու հանուն Հիսուսի, բայց երանելի կկոչվես, որ մինչև վերջ հավատարիմ մնաս և հանուն Քո Փրկչի խոշտանգվես… տես հիմա քեզ ոչ ոք չի փորձում ստիպել, որ դու անցնես այս ամենի միջով….հիմա աչքերդ փակիր և պարկերացրու քեզ Գողգոթայում 2000 տարի առաջ.մարդկանց բազմություն, ովքեր քո հետ միասին ուզում են խաչել մի անմեղ մարդու, Ով ոչ մի մեղք չէր գործել, Ով խոնարհությամբ տանում էր ամեն թուքումուր, ամեն փնովություն, ամեն ծեծ ու ջարդ, ու գիտես ում համար, այո հենց քեզ համար… ու ամենասարսափելին այն է, որ դու էլ ես այդ մարդկանց հետ նույն ձևով Հիսուսին տանջում ու հալածում, ու Հիսուսը խոնարհ, առանց հառաչանքի նայում է քեզ ու ուրախանում, որ հանուն քո փրկության է դա անում, որ հանուն քեզ Նա պատրաստ է անցնել այս ամենի միջով. մեր Փրկիչը ամեն ծաղրանք ու խորշտանգում ամենափոքրը համարեց քո փրկության համար, Նրան սատանան ու այս աշխարհը ամեն փառք խոստացավ ամեն հարստություն ու իշխանություն, բայց դա էլ Հիսուսին չխանգարեց, որ քեզ համար մինչև վերջ գնա, իսկ դու հիմա շարունակում ես ամաչել Նրա անունը տալուց և Իր խոսքը քարոզելուց: Ամաչում, ես որ քեզ հավատացյալ կկոչեն, որ քո վրա կծիծաղեն: Քավ լից, ամեն անգամ երբ կանցնես նման ստորացումների միջով, հիշիր դա ամենափոքրագույնն ես անում Հիսուսի համար ….

 

Շողեր Շախոյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ