26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է

Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները, հիմնախնդիրները և լուծման հեռանկարները:  

Համաժողովին  ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են պետական կարևորություն ունեցող  խնդիրներ:

Համաժողովի քննարկումների ընթացքում ելույթներով հանդես են եկել կրթության ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Անդրադարձ է կատարվել ոլորտի բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին: Ներկայացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթական ոլորտի դրույթները: 

Համաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Ընդունված հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա հասարակական կազմակերպությունները, ներկայացնում ենք ստորև:

«Մեր օրերում պետության հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է, բարեկեցության աղբյուրը՝գիտելիքը: Մեր երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է: Հետևաբար կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար: Որակյալ մասնագետները մեր երկրում միշտ պետք է լինեն պահանջված և իրենց թիկունքում զգան պետության աջակցությունը:

Պետությունների տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը գիտության և բարձր տեխնոլոգիաների այնպիսի ուղղությունների կայացումն է, որոնք ստեղծում են հավելյալ արժեք: Տարիներ շարունակ մենք կարողացել ենք արձանագրել հաջողություններ և ունեցել ենք տեսանելի նվաճումներ գիտության ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նման հաջողությունների մենք այսօր ևս ականատես ենք լինում, սակայն Հայաստանում արտադրված կիրառական գիտական արդյունքները պետք է մրցունակ լինեն համաշխարհայիննորարարություններիշուկայում: Այդ իսկ պատճառով գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվինաև դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: Մենք պետք է ձևավորենք խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու և որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի ոլորտումորպես շահագրգիռ կազմակերպություններ և որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մենք կարևորում ենք մի շարք խնդիրներում պետության հոգատարու հետևողական վերաբերմունքը, մասնավորապես՝

գիտական ենթակառուցվածքների և գիտության զարգացման արդի պահանջների համապատասխանեցումը,

կրթական ծրագրերի անբավարար մակարդակ և առկա պահանջների անհամապատասխանությունը,

դասագրքերի բովանդակության չափանիշների և կազմման թերի մեթոդաբանությունը,

կրթական գործընթացում նորարարական և տեխնոլոգիական կրթական մեթոդների կիրառման փոքր ծավալները,

գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական և նյութատեխնիկական միջոցների անբավարարությունը,

բուհ-գիտահետազոտական կազմակերպություն-աշխատաշուկա համագործակցու­թյանոչ բավարար մակարդակը։

Մեր նպատակն է. ունենալ ինտելեկտուալ Հայաստանի հիմնաքար հանդիսացող, ժամանակակից հմտություններով և լայն մտածելակերպով օժտված շրջանավարտներ տվող կրթագիտական համակարգ:

Մենք համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս,

գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունը, իրատեսական և գործնական մոտեցումները կրթության և գիտության, մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում,

կարևորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաև նրա պատասխանատու ու որոշիչ  դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում,

ընդգծելով պետության կրթական անվտանգության ու առաջընթացի հարցերում մեր մասնագիտական և քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը՝

կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրում նշված խնդիրների լուծմանը հնարավորություն տալու համար քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության և նրա թեկնածուների օգտին»:

Հայտարարությանը միացել են թվով 25 հասարակական կազմակերպություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ