26 Հուլիսի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Վարչապետը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին /ֆոտո/

unnamed (5)

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը  ստեղծել են հայ ծրագրավորողները:

Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին 2 տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվն աճել է 2.5 անգամ։ Ներկայում PicsArt-ի հայաստանյան գրասենյակն ունի 350-ից ավելի աշխատակից, որոնցից շատերը տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ են։ Աշխատակիցների միջին տարիքը 25 է։ PicsArt-ը նաև 30-ից ավելի աշխատակից ունի Սան-Ֆրանցիսկոյի իր գրասենյակում։

Կառավարության ղեկավարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքի կրեատիվ միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը: Տեղեկանալով, որ ընկերությունը որակյալ մասնագետներով համալրման խնդիր ունի, Կարեն Կարապետյանը  պատրաստակամություն  է հայտնել աջակցել և  հորդորել է  ներկայացնել PicsArt-ի հետագա զարգացմանը, համապատասխան կադրերի պատրաստմանը վերաբերող առաջարկություններ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ է կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետևողական զարգացումը և պատրաստ է քննարկել ոլորտի ընկերությունների ընդլայնմանն առնչվող յուրաքանչյուր առաջարկ:

 

***

Հայկական PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներով: Այն հասանելի է  ողջ աշխարհում՝ 20 լեզվով: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:

unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10)

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ