26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Բաբայանն ոչ մի արտառոց բան չի արել. Մ. Եղիազարյան

«Ես կարծում եմ, որ նա ոչ մի արտառոց բան չի արել, մարդը նստած, սուսուփուս գնում-գալիս էր, բայց քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, ուզած մարդուն կարող են ձերբակալել ոչ մի բանի համար»,-լրագրողներին ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ՕՐՕ դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը`խոսելով լուրերից, թե Սամվել Բաբայանը ձերբակալվել է:

Նա ասաց, որ այդ լուրերին ծանոթացել է լրատվամիջոցներից: Նա նշեց, որ եթե Բաբայանին ձերբակալել են, ուրեմն կա քաղաքական դրդապատճառ: Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե այս դաշինքը Սամվել Բաբայանի գլխավորությամբ պատրաստվում էր հետընտրական զարգացումների, ապա Մ. Եղիազարյանն ասաց, որ ընդամենը որոշել են, որ կարող են հանրահավաքներ անել, եթե ընտրությունները կեղծվեն, խաղաղ հանրահավաքներ, ինչպես յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ