26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սամվել Բաբայանի ձերբակալությունը իշխանության օպերացիան է»

Արցախի «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով լուրերին, թե ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն, ասաց, թե ինքն այդ լուրը կարդացել է լրատվամիջոցներում, իսկ հետո նրա շրջապատի մարդիկ հաստատել են դա:

Ըստ Հայկ Խանումյանի` այս ձերբակալությունը ներքաղաքական գործընթացների հետ է կապված, մասնավորապես ՕՐՕ դաշինքին աջակցելու համար: Նա հավելեց, որ այս ձերբակալությունն իշխանության օպերացիան է:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ