26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հասմիկ Պապյանն ու Արսինե Խանջյանը մնացել են Հաց Բերողի մոր կողքին

Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում երեկ՝ մարտի 21-ին  տեղի է ունեցել Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգահանգստի արարողությունը։

Վերջին հրաժեշտին մասնակցել են նաև  մեծ թվով քաղաքացիներ, քաղաքական գործիչներ: Երթով այնտեղ էին ժամանել են նաև օրեր շարունակ Ազատության հրապարակում ցույցեր անցկացնող երիտասարդները:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կինոդերասանուհի Արսինե Խանջյանը նույնպես իրենց զորակցությունն են հայտնել  Արթուր Սարգսյանի մորը: Նրանք երկար նստել էին տիկին Դոնարայի կողքը:

Նշենք, որ Հաց Բերողի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝  մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ