25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլյան պատերազմի հերոսը դեռ չի խոսում, բայց հաստատում է. հուզիչ ու սարսռեցնող «խոսք»/տեսանյութ/

2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ծանր վիրավորում ստացած վանաձորցի Հովհաննես Պողոսյանը դեռ շարունակում է բուժել։ Հովհաննեսը հպարտ է , որ արյունն ու առողջությունը նվիրել է հայրենիքին: Աչքերում պայքար կա ու հաղթողին բնորոշ հաստատակամություն: Հովհաննեսը մահին հաղթել է ու դեռ հաղթելու է աստիճանաբար ապաքինվելով:

Նա դեռ խոսելու հետ խնդիրներ ունի ու նրա մայրը՝ Գայանե Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեմ, որ  որդին մայիսի սկզբին չորրորդ անգամ կվիրահատվի՝ գլխի պլաստիկ վիրահատություն է տանելու։

 Հովհաննեսը արդեն գլխի երեք վիրահատություն է տարել ՝ մեկը Արցախում,  երկուսը՝ Երևանում։

«Հովհաննեսը առաջին վիրավորումը ստացել է ապրիլի 4-ին, երկրորդը ապրիլի 13-ին գանգուղեղային վիրավորում է եղել: 105 օր հիվանդանոցում ենք եղել: Հովհաննեսի աջ կողմ է թույլ, բայց Աստծո հրաշք է, որ որդիս կողքիս է»,-նշեց Հովհաննեսի մայրը Գայանե Ասատրյանը:

Մայրը ընդգծեց` հպարտ է, որ որդին հայրենիք է պահել, բայց պետական մարմինների վերաբերմունքից նեղացած է, ցանկանում է, որ սահմանապահ զինվորին ավելի շատ ուշադրություն դարձվի:
Հովհաննեսն էլ իր հերթին փորձում էր արտահայտել իր սերը, որը նվիրեց հայրենիքին: Թող որ կես խոսք, կամ ուղղակի ձայնային նշանով: Հովհաննեսի խոսքը ուժ է…

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ