27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էվոլյուցիոն ճանապարհով ենք փոխելու երկիրը. Կ. Կարապետյան (ֆոտո)

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 17-ին այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզ: Սևան, Վարդենիս, Մարտունի, Ձորագյուղ, Վարդաձոր և Գավառ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահը  ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները և տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները: «Մենք առաջարկում ենք շատ արժանահավատ, հավակնոտ և իրատեսական ծրագիր, էվոլյուցիոն ճանապարհով ենք փոխելու երկիրը՝ առանց էքսպերիմենտների ու ցնցումների: Մենք դեռ հողն այնքան ջրելու կարիք ունենք, որ փափկի, սկսի բերք տալ, բայց որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, իմ ու մեր թիմի համոզմամբ՝ ակնհայտ է», – դիմելով մարզի բնակիչներին՝ հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:  Կարեն Կարապետյանն ամփոփել է մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքները՝ ընդգծելով, որ եթե ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցությունը ստանա ժողովրդի վստահության քվեն, բոլոր ոլորտներում սկսված լայնածավալ բարեփոխումները կշարունակվեն ավելի մեծ թափով:14898187934117

ՀՀԿ առաջին փոխնախագահի հետ հարցուպատասխանի ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչները բարձրացրել են սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտներին, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջության զարգացմանը, համայնքային կառավարմանը, երիտասարդական քաղաքականությանը, պաշտպանության բնագավառին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղություններով նախատեսվող ծրագրերը, քայլերը և ներկայում ընթացող աշխատանքները: Առողջապահության համակարգի բարեփոխումների համատեքստում ՀՀԿ առաջին փոխնախագահը խոսել է պետական պատվերի բաշխման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտության մասին:14898187930752

ՀՀԿ առաջին փոխնախագահը խոսել է 2017 թ. Գեղարքունիքի մարզում կանխատեսվող ներդրումների ծավալի և նախատեսվող ծրագրերի մասին: «Գեղարքունիքի մարզում նախատեսում ենք իրականացնել 31 ներդրումային ծրագիր՝ 45 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որի արդյունքում կստեղծվի առնվազն 1550 աշխատատեղ: Գեղարքունիքի մարզում ունենք 4 թիրախային ուղղություն, որոնց վրա մեծ ուշադրություն ենք դարձնելու. Առաջինը Սևանա լճում ձկնաբուծության զարգացման ծրագիրն է: Մենք այս պահին քննարկում ենք «Սևան ձուկ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու հարցը, որով կկանոնակարգենք ձկան բիզնեսով զբաղվող մեր քաղաքացիների գործունեությունը, կօրինականացնենք այդ գործընթացը, անվտանգ բիզնես կկառուցենք, կանոնավոր կապահովենք Սևանա լճի էկոպարկի անվտանգությունը և կզարգացնենք զբոսաշրջությունը: 2-րդ ոլորտը գյուղատնտեսությունն է, այդ թվում՝ անասնապահությունը, 3-րդը՝ այլընտրանքային էներգետիկան, 4-րդը՝ ենթակառուցվածքները», – տեղեկացրել է Կարեն Կարապետյանը:14898187923147

ՀՀԿ առաջին փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած ծրագիր կարող է հաջողություն ունենալ պետություն-հասարակություն համագործակցության և հետադարձ կապի շնորհիվ: «Մենք բոլորս պետք է մեր մտածելակերպը փոխենք: Երբ մեր քաղաքացին իրականացվող քաղաքականության կրողը դառնա, թե¢ կոռուպցիայի դեմ պայքարը, թե համայնքային կառավարման որակի բարելավումը, թե¢ գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները և թե¢ կամայական ոլորտի բարեփոխումները շատ ավելի արագ կանցնեն ու դիմադրության չեն հանդիպի: Այսօր Գեղարքունիքի մարզում տարբեր համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում մեծ էներգիա եմ ստացել, որովհետև ժողովուրդն առկա խնդիրների հետ միաժամանակ լավատեսությունը չի կորցրել: Սիրելի¢ ժողովուրդ, ապրիլի 2-ին գնացե¢ք ընտրության լավատեսությամբ, գնացե¢ք համոզմունքով, որ մենք կարող ենք ու պարտավոր ենք ունենալ ֆանտաստիկ պետություն», – կոչ է արել Կարեն Կարապետյանը:14898187922335 14898187919045 14898187918232 14898187914976 14898187913354 14898187912554 14898187911708 14898187910915

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ