26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը հորդորել է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ցուցակով Արմավիրում առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր հասարակությունը մտածում է, որ ձայն տա իր ծանոթին, բարեկամին, հարևանին, իսկ քարոզարշավի համար էլ հավասար պայմաններ չկան:

«Երբ իշխանության ներկայացուցիչներն են գնում քարոզարշավի, շտապօգնության մեքենաներ են բերում, կանգնեցնում, իսկ երբ մենք ենք գնում, ոչ մի բան էլ չկա: Գյուղապետ էլ չկա, մարզպետ էլ չկա: Նման կերպ ասում են տեսեք, որ մեր «Հանրապետական» կուսակցությունն է հանդիպում կազմակերպում: Այսինքն` քարոզարշավը հավասար պայմաններում չի ընթանում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է վերջին օրերին թեկնածուների, նրանց շտաբների միջև եղած դեպքերին, ապա Հ. Հակոբյանի խոսքով` որևէ խելոք մարդ հրահանգ չէր տա կատարել նման բաներ, կրակոցներ արձակել կամ ծեծել, դա միայն «արջի» ծառայություն է:

Նա նաև ասաց,որ Գագիկ Ծառուկյանը հորդորել է նման բաներ չանել, հակառակ դեպքում պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ