27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Այնքան լավ հնարք է կեղծ ընդդիմադիր սարքելը»

«Ընտրություններից առաջ տեսե՞լ եք մի սոցհարցում, որը լինի ազնիվ ու վերջնական թվերի հետ համընկնող: Անգամ Միացյալ Նահանգներում կամ «Brexit»-ի ժամանակ, իսկ այս երկրներն աշխարհի ամենադեմոկրատ երկրներից են: Միևնույնն է, սոցհարցումները վերջնական, 100 անգամ հաստատվող թվերը վերջում իրականությունից տարբերվում են: Հայաստանի իշխանությունները հրապարակում են, պատվիրում են թվեր, ինչն այնքան հեշտ ու էժան է իրենց համար, և դա դառնում է քարոզչության միջոց»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսելով վերջին սոցհարցումների մասին, որոնց համաձայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքը շատ քիչ տոկոսով քվեներ է ունենալու:

Արամ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բարձր տոկոսներ չէին տրված նաև ՀՀԿ-ին: «Այնքան լավ հնարք է կեղծ ընդդիմադիր սարքելն, ընդդիմադիր ֆինանսավորելը, կեղծ ընդդիմադիրների տոկոսները բարձրացնելն, անգամ, սեփական հաշվին: Իշխանությունն այսօր մի խնդիր է լուծում. երևան եկան շատ ընդդիմադիրներ, միևնույնն է, ինքն իր վարչականով իր ձայնը հավաքելու է: Իրեն անհրաժեշտ է ընդդիմադիր, իրեն հայհոյող, իրեն անիծող, իրենից զզված քաղաքական դաշտը բաժանել մասերի»,-նշեց Ա. Մանուկյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ