26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը

Մարտի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսումնառության ամբողջ ընթացքում ամբողջությամբ փոխհատուցում է պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող, երկու և ավելի երեխա ունեցողների ուսման վարձը։

2016-2017 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է 25 ուսանողի ուսման վարձ։ Շահառուները Երևանում և մարզերում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից են՝ Երևանի պետական համալսարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ագրարային համալսարան, Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ, Գեղարվեստի պետական ակադեմիա, Կոնսերվատորիա, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան և այլն։

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Քոչարյանը ծրագրի մասին տեղեկացել է բուհում։ Ուսանողուհին նշում է, որ ծրագրի շնորհիվ խնայված գումարով կհոգա երեխաների կարիքները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ծրագրի 6-րդ փուլն է արդեն իրականացվում։ Բոլոր 6 փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ տրվել է 131 փոխհատուցում։ Նշենք, որ ծրագրի մեկնարկի առաջին տարում ուսման վարձի փոխհատուցում ստացել է երեխաներ ունեցող 7 ուսանող։ Տարեցտարի երեխաներ ունեցող ուսանողների թիվը աճում է։ «Սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությունն է, մենք կարողացել ենք գումարներ խնայել այս ծրագրի համար, քանի որ անհրաժեշտ աջակցություն է երիտասարդ ընտանիքներին, որը թեթևացնում է նրանց հոգսը»,- նշեց պարոն Ավագյանը՝ առանձնացնելով նաև հիմնադրամի կրթաթոշակային այլ ծրագրերը. առաջին կուրսեցիների ուսման վարձի փոխհատուցում, ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի զեղչ։ Պարոն Ավագյանը նշեց նաև, որ 2011 թվականից ավելի քան 5000 ուսանողի ուսման վարձ է փոխհատուցվել, և մինչ այժմ որևէ խնդիր չի ներկայացվել, քանի որ գործում են շատ հստակ չափորոշիչներ։

unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ