27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չեն թփրտա

ՀՀ կառավարության մարտի 16-ին կայացած նիստը մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած վարաչպետի   հանձնարարականներով, որոնցից առաջինը վերաբերում էր մատակարարվող նավթամթերքի որակին:

Վարչապետի խոսքով՝ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որակական խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում:

«Նշված խնդիրները հաճախ պայմանավորում են վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- նշեց Կարեն  Կարապետյանը:

Բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով՝ գործադիրի ղեկավարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն, համապատասխան թույլտվություններ՝ ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ, հաշվի առնելով ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:

Վարչապետը  նաև հնաձնարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկել և  մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ