27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարող ենք խեղճացնել Ադրբեջանին

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ադրբեջանին գցել շատ խեղճ վիճակում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսելով իրենց դաշինքի կողմից առաջարկվող խաղաղության ծրագրի մասին: Ըստ նրա` եթե Ադրբեջանը չի ստորագրում եռանախագահների կողմից առաջարկվող համաձայնագիրը, իսկ Հայաստանը ստորագրում է, ապա ստացվում է, որ Ադրբեջանի տարածքը պոկում ես միջազգային զորքերով:

«Եթե ստորագրում է, Ադրբեջանը մնում է մենակ, այս դեպքում ձեռք ենք բերում տակտիկական լայն հնարավորություններ հետագա քայլերի համար: Այս դեպքում Ադրբեջանը մտածելու է` ստորագրի, թե ոչ, դեմ գնա եռանախագահ գերտերություններին, թե ոչ: Սա տակտիկական ճշգրիտ քայլ է, պետք է դուրս գալ այս նախընտրական փուլից, սիրաշահելու փուլից և մտածել, որ վաղը կարող է լինել ավելի վատ, ինչի հնարավորությունը կա»,-ընդգծեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ