26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մատյան ողբերգության. ապաշխարության խնդրանք

Եվ եթե հասնեմ ծերության տարվան, մահվան արժանիս՝ առաջնորդությամբ Քո հովվության, այդժամ տկարիս՝

մի՛ լքիր, Օրհնյա՜լ, և թող չանարգվե՛ն մազերս ալեհեր,

մի՛ թող կորացվի կործանվածս արդեն, կքվածիս մի՛ թող էլ նվաստացնեն, մի՛ թող գլորեն վար խոնարհվածիս, և առկայծողիս

մի՛ թող որ մատնեն հողմի շնչումին, արդեն սառածիս  մի՛ թող, որ հանեն վերարկու ու շոր, և տագնապածիս

մի՛ թող անդարման, անխնամ մի՛ թող տունս խարխլված, պատկերս հնացած՝  մի՛ թող անպատվեն, պարարտությունս մի՛ թող, որ անհամ նետվելիք դառնա,

մի՛ թող անարգվի փառքը շնորհիդ, քամահրանքի մեջ մի՛ թող որ մնամ որպես հնություն, և հոգուս նավը

մի՛ թող, որ ընկնի ալեկոծման մեջ, մի՛ թող կտրվի երկարությունը հոգելից հույսի, շավիղի լարը՝ մի՛ թող որ խզվի, ուշքը իմաստի՝ մի՛ թող հեռացնեն, եղծված մի՛ թող՝ գոյաբանության կազմվածքը մեր,

Քե՛զ բարձրացած թևերը մի՛ թող անեն փետրահան, և գեղեցկության զվարթությունը՝ մի՛ թող տգեղվի,

մի՛ թող, որ քաղվի ճաճանչը շողի, և մեր աչքերի պատուհանները մի՛ թող փակ մնան, և լույսը նրանց՝ մի՛ թող խափանվի, խոսուն պատկերը՝ վայր ընկած մի՛ թող:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ