26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կորոշվի ամենավճռական հարցը. Ժամանակ

Վաղը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվեն հայ-ռուսական հարաբերության գրեթե բոլոր ոլորտներին, նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ բնականաբար Արցախի խնդրին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանի այցը, սակայն, երևի թե առանցքային նշանակություն կունենա ոչ թե այս խնդիրների, առավել ևս Արցախի խնդրի մասով, այլ Հայաստանում իշխանության խնդրի առումով, որը ըստ էության թևակոխել է եզրափակիչ փուլ և իր հանգուցալուծումը կստանա 2018-ի ապրիլի սահմանագծով:

Այստեղ առանցքային դիլեման իհարկե Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո վարչապետական հավակնությունն է: Այն, որ Սարգսյանն այդ հավակնությունը ունի, այլևս որևէ գաղտնիք չէ: Նա գրեթե բացահայտորեն մի քանի անգամ բաց է թողել այդ հարցը, թեև ունեցել է թեման մեկընդմիշտ փակելու առիթ: Իսկ եթե նա չի փակում թեման, կնշանակի՝ առնվազն տարբերակներից մեկի կարգավիճակով դիտարկում է նման հավանականությունը: Եվ այստեղ իհարկե Սերժ Սարգսյանի առանցքային խոչընդոտները ոչ այնքան ներսում են, և ներսում երևի թե նման խոչընդոտ չկա էլ, որքան արտերկրում, այսինքն՝ աշխարհաքաղաքական կենտրոններում, որտեղ առանցքային հետաքրքրվածություն և շահագրգռություն կա Հայաստանում իշխանության խնդրի մասով:

Եվ դա չի էլ կարող չլինել, նկատի ունենալով այն, որ Հայաստանը ոչ միայն այլ մոլորակում չէ, այլ Երկիր մոլորակում գտնվում է միջազգային անցուդարձի, միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական, նաև համաշխարհային անվտանգության առումով գերկարևոր տարածաշրջաններից մեկում: Իրական քաղաքականության ռեժիմում այստեղ ցանկացած պետությունում իշխանության հարց դա ըստ էության միջազգային հարց է, ուզենք դա, թե ոչ, դուր գա դա մեզ, թե ոչ: Սա չի նշանակում Հայաստանի հասարակության դերակատարության զրոյացում, սա պարզապես նշանակում է, որ Հայաստանի հասարակության առանցքային որոշումից զատ, այստեղ իհարկե մեծ դեր և նշանակություն ունեն աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց դիրքորոշումներով:

Եվ այս տրամաբանությամբ, այդ դերն ու նշանակությունը նրանք առավել ևս ունեն Սերժ Սարգսյանի որոշումների, կամ ընդհանրապես իշխանական համակարգի որևէ սուբյեկտի որոշումների մասով, քանի որ այդ համակարգը հասարակական լեգիտիմությունից զուրկ լինելով՝ առավել մեծ կախվածություն ունի այդ կենտրոններից: Եվ այս առումով իհարկե առավել մեծ և անմիջական նշանակություն և դերակատարում ունի Մոսկվան, որտեղ էլ մեկնում է Սերժ Սարգսյանը ընտրություններից և վճռական փուլի մեկնարկից առաջ, որը կընթանա առաջիկա մեկ տարվա կտրվածքով:

Եվ այս առումով Պուտինի հետ Սարգսյանի հանդիպման առանցքային հարցը լինելու է այն, թե ինչպե՞ս կվերաբերի Մոսկվան իշխանության առաջին դեմքի կարգավիճակում մնալու Սերժ Սարգսյանի հավակնությանը, ցանկությանը, կամ ունեցած տարբերակներից մեկին: Այդ հավանությունը չի լինի ամենավճռորոշը, ինքնաբերաբար չի նշանակի խնդրի վերջնական հանգուցալուծում, բայց անկասկած կլինի գործի առնվազն կեսը՝ մյուս կեսի վրա շոշափելի ազդեցությամբ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ