26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ընտրությունների ժամանակ որոշվում է վաստակավորի կամ ժողովրդականի արժանանալու հարցը»

Աշխարհում  ընդունված երևույթ է` նախընտրական քարոզարշավներին ներգրավվում են արտիստներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Օրինակ, 2012 թվականին, երբ Դիմա Բիլանն, այսպես ասած, վայելում էր իր աստեղային ժամերը,  ակտիվորեն  աջակցում էր Վլադիմիր Պուտինին՝ մասնակցելով նախընտրական քարոզարշավներին: 2016-ին Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում վերջինիս աջակցում  էին  հոլիվուդյան աստղեր՝ Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուռը, Ռոբերտ Դե Նիրոն, Շերը, ռեժիսոր Մայքլ Մուրը և այլք: Հիլարի Քլինթոնին աջակցում էին Լեդի Գագան, Մադոննան, Ջոն Բոն Ջովին… Եվ այսպես,  բազմաթիվ օրինակներ կարելի է թվարկել:

Հայկական իրականության մեջ էլ այս կարգի աստղային մասնակցությունը նորություն չէ. եւ երկրորդ նախագահի, եւ երրորդի նախընտրական քարոզարշավներին աստղերը աջակցել են նրանց: Վերջին օրերին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցած արտիստներին անարգանքի սյունին գամեցին: Դե իսկ արտիստներից շատերն էլ, այսպես ասած թակարդն ընկան  սկսեցին արդարանալ  ինչու ՀՀԿ-ի հետ. ոմանք ուղիղ պատասխանեցին  որովհետեւ բստահում են եւ այս ուժի հետ են կապում երկրի ապագան, մյուսները  ամենատարբեր պատճառաբանությունները բերեցին միայն թե ՀՀԿ-ից հեռու:

Անդրադառնալով վերը նշված թեմային՝ երաժիշտ Եղիշե Պետրոսյանը Henaran.am -ի հետ զրույցում նշեց. «Մեր երաժշտական ինդուստրիան, այսպես ասած՝ շոու-բիզնեսը սահմանափակվում է հարսանիքներով, կնունք – ծնունդներով, ռեստորաններով ու նախընտրական քարոզարշավներով, հազարից մեկ էլ՝ համերգ: Այսինքն՝ շուկան շատ փոքր է և , բնականաբար , վաստակելու հնարավորություններն էլ սահմանափակ են: Իսկ ընտրությունների ժամանակ էլ, վստահաբար, որոշվում է վաստակավորի, կամ ժողովրդականի արժանանալու հարցը: Դա նաև, այսպես ասած, բիրիքով փող վաստակելու հնարավորություն է:

Չես կարող մեղադրել մարդուն, որը իր շնորհքով ձգտում է փող աշխատել: Դա է նրա գործի էությունը և հեչ էլ պարտադիր չէ, որ նա հարի տվյալ քաղաքական ուժի գաղափարներին: Սա տնտեսական մասով: Բայց , մյուս կողմից, ոչ բոլորի խելքի բանն է գիտակցել, որ սա զուտ քաղաքական պրոցես է և, որ դրա մեջ ներգրավվելով՝ արդեն փաստացի աջակցում ես տվյալ քաղաքական ուժին և դու էլ ես պատասխանատու նրա գործած և գործելիք մեղքերի, նաև ժողովրդին ապակողմնորոշելու, խաբելու համար: Մարդու արժեհամակարգի խնդիր է: Իհարկե, քիչ չեն նրանք, ովքեր մերժում են և չեն մասնակցում նմանատիպ միջոցառումներին:

Ես, օրինակ հիշում եմ 90-ականների սկիզբը, երբ ՀՀ-ն նոր-նոր էր անկախացել: Մեծ սիրով ու նվիրումով, մեր ստուդիայի ամբողջ անձնակազմով և տեխնիկայով, շուրջ տասնյակ արդեն սիրված երիտասարդ արտիստների հետ համերգներ էինք տալիս հրապարակներում, զորամասերում, որտեղ որ հնարավոր էր… Մենք այդ ամենը մեծ սիրով ու նվիրումով էինք անում և, իհարկե, անվճար. դա մեր պարտքն էր՝ վերջապես նոր Հայաստան էինք կառուցում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ