27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է. Արման Թաթոյան

նևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան առանձին հանդիպումներիշրջանակներում Արման Թաթոյանի կողմից բարձրացվել են Արցախին առնչվող հարցերը մարդու իրավունքների տեսանկյունից: Խոսքը,մասնավորապես, վերաբերում է վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախ այցելող միջազգային լրագրողների,փորձագետների, պատգամավորների նկատմամբ արհեստական քրեական հետապնդում հարուցելու ու նրանց ահաբեկելու՝ քաղաքակիրթ աշխարհիստեղծած արժեքները վերացնելու փորձերը:

 

Իր հանդիպումների ընթացքում Արման Թաթոյանը նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգայինգործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը ԱրցախիՍահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային փորձագետների այցն էր Արցախ:

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը  խոսել է նաև Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակ»-ի մասին, որոնք քաղաքակիրթաշխարհի կողմից պետք է պարզապես ենթարկվեն իրավական վարկաբեկման: Ժնևյան հանդիպմանը մասնակցող առանձին ղեկավար պաշտոնատարանձանց ու միջազգային փորձագետներին ներկայացվել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ փարիզյան սկզբունքներինհամապատասխանող աշխատանքն ու ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցները:

 

Արման Թաթոյանը ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիմասնակցության անհրաժեշտությունը մարդու իրավունքներին նվիրված միջազգային հանդիպումներին ու քննարկումներին:

 

Արցախը  քաղաքակիրթ  ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ