27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտովթար Վանաձորում. կան տուժածներ

Մարտի 8-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 70 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Suzuki» մակնիշի 35 AM 644 և «Opel Vectra» մակնիշի 57 AV 577 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ը և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Օ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ