27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Կմերկացնեն” գլխավոր դատախազին. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի  տեղեկություններով, մի շարք քաղաքական խորհրդարանական ուժեր պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ` պահանջելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը:

Իրենց նախաձեռնության մեջ չտապալվելու համար այդ ուժերն այս օրերին պատրաստում են գլխավոր դատախազին “մերկացնող” փաստեր, ուսումնասիրում են նրա ունեցվածքն ու բիզնեսը: Իսկ այն, որ գլխավոր դատախազը միջնորդավորված բիզնես ունի բոլորին է հայտնի:
Նրա պաշտոնանկության հարցում հատկապես միակամ են դարձել “Բարգավաճ Հայաստանը”, ՀԱԿ-ը, “Ժառանգությունը”, Դաշնակցությունը: Չի բացառվում, որ Վարդան Օսկանյանի շուրջ ահագնացող սկանդալը մեղմելու, իրավական համակարգը խայտառակվելուց փրկելու համար իշխանություններն ընդառաջ գնան նախաձեռնությանն ու պաշտոնանկ անեն գլխավոր դատախազին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ