27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Գողական օրենքները” հարգող Թոխմախի Մհերի ճիշտը. Ժողովուրդ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին իրավապահներին հանձնելու որոշմանը կողմ է քվեարկել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Այս լուրը “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Սեդրակյանը. “Ես կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը”:

Իհարկե, դրանում որեւէ արտառոց բան չկա: Բայց ուշագրավն այն է, որ երբ պարզվեց` Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկել 6 հոգի, շատ ՀՀԿ-ականներ մտածում էին, թե նրանցից մեկն էլ Սեդրակյանն է

Իսկ այդպես մտածելու պատճառն էլ այն էր, որ այս պատգամավորը համարվում է “գողական օրենքները հարգող”, “ճշտին նվիրված” անձնավորություն, որի սկզբունքների մեջ չի մտնում այս կամ այն մարդուն իրավապահներին հանձնելը: Այնինչ Սեդրակյանն անձամբ է որոշել իր գործընկերներին հանձնել իրավապահներին:

Թերթը նշում է, որ ՀՀԿ-ականներից երեկ քվեարկությանը չմասնակցեցին պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Կարապետյանը, Ռուբեն Սադոյանն ու Արկադի Համբարձումյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ