27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի ազգականի կախված դին

Երեկ՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում ծառերի թարմայից կախված հայտնաբերել են նշված տան բնակիչ, 58-ամյա Խոսրով Ղահրամանյանի դին: Այս պահին տեղում աշխատում է նաև դատական բժիշկը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի ազգականն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ