26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համակարգի կարկառուն դեմքերից մեկը հենց Օսկանյանն է եղել. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ‘’Ժառանգության’’ խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն որեւէ արտառոց բան չի տեսնում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքի մեջ:

Այս մասին այսօր Ալավերդյանը խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  ‘’Նույն համակարգն էլի գործում է, համակարգի կարկառուն դեմքերից մեկը հենց Օսկանյանն է եղել, և նա էլ էր գործում այդ համակարգով: Այժմ իրենք են հայտնվում այդ ճնշող անիվի տակ’’,-ասաց բանախոսը:

Ալավերդյանը վստահ է, որ կատարվածը քաղաքական պատվեր է: ‘’Օսկանյանի հետ տեղի ուենցածը խաղ չէ, դա ռեյտինգի բարձրացման համար չէ արվում: Դա իշխանության ապաշնորհ գործողությունների մասին է խոսում: Տեղում չեն ղեկավարները մի քանի գերատեսչությունների: Հայաստանում չունենք անկախ դատական համակարգ’’,-հավելեց բանախոսը:

Ալավերդյանը  հիշեցրեց, որ նման մեղադրանք էր հարուցվել նաեւ մյուս նախկին արտգործնախարար  Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ: ‘’Իհարկե, նա չի եղել պատգամավոր այն ժամանակ, երբ իրեն մեղադրում էին փողերի լվացման մեջ: Սակայն անկախ ամեն ինչից, եթե համակարգը որոշում է, որ ինչ որ մեկ մարդուն պետք է հեռացնի դաշտից կամ ստվեր գցի նոր հեռացնի, ապա դա անում է’’,-հավելեց նախկին պատգամավորը: Այս դեպքի մասին խոսելով` նա հիշեց ոչ միայն Ալեքսանդր Արզումանյանին, այլև Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ով այժմ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարն է, ինչպես նաեւ ‘Օրինաց երկիր’ կուսակցությանը:

Խոսելով մեղադրանքի իրավական կողմի մասին` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին ընդունվում են օրենքներ, որոնք հակադարձում են մարդու իրավունքներին: ‘’Գործողությունները միշտ կարելի է բերել այնպիսի օրենսդրական նորմերի, որ ասեն՝ սա օրենքի շրջանակներում է: Սակայն դրա քաղաքական բնույթը այդտեղից չի փոխվում’’,-եզրափակեց Լարիսա Աավերդյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ