27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արծվիկ Մինասյանին հանձնարարվեց՝բնապահպանական վճարներից համայնքներին մաս հանել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց բնապահպանական վճարներից համայնքներին մաս հանել:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարումները նպատակային օգտագործելու մասին ՀՀ օրենքով բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում այն համայնքներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն»,- նշեց վարչապետը:

Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգ, որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին ու նպատակ կունենա հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ