27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք խնդիրներ ունենք. Վարդանյանը չբացառեց ՀՅԴ Բյուրոյի ղեկավար կազմի փոփոխությունը /վիդեո/

“Եղել է ”Դաշնակացության” Բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը ”Ազատություն” ռադիոկայանին, ապա հաջորդել է հանրապետության վարչապետի արձագանքը: Այսքանով բավարարվեք, ձեր վերլուծությունները, ձեր գնահատականները քննարկեք այս 2 տեքստերի հիման վրա, ավելացնելու ոչինչ չունեմ”,-այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` խոսելով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին, որ վարչապետը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին:

Վարդանյանը նշեց, որ պետք  է ուշադիր կարդալ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, ապա վարչապետի արձագանքը, եւ հենց դրանց հիման վրա էլ եզրակացություններ անել: Հարցին, թե հնարավոր է ՀՅԴ բյուրոյի և գործադիր մարմնի կազմում ղեկավարության փոփոխություն, պատգամավորը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է: ”ՀՅԴ-ն ապրող, կենդանի կառույց է, և ի տարբերոություն շատ շատերի` որտեղ անընդհատ քննարկումներ են լինում, տեսակետների բախում, և այսօր մեզ համար այդպիսի շրջան է:

Ուզենք, թե չուզենք, անկախ համապետական վերջին ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականներից, մենք խնդիրներ ունենք: 3 ընտրություններում մենք մեծ հաշվով ձախողվել ենք եւ բնական է, որ մեր ներսում մենք քննարկում ենք: Թողնենք մի կողմ ընտրությունների բնույթը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը, գուցե մեզ մոտ էլ է ինչ-որ բան սխալ: Մեք էլ ենք ինչ-որ բաներում թերացել, մենք այս քննարկումների  մեջ ենք:”:

Աղվան Վարդանյանը նշեց, որ ոչ առաջին օրն է, ոչ էլ վերջին, որ փորձում են ”Դաշնակցության” մեջ պառակտումներ տեսնել:

Հարցին, թե ինչով է բացատրում այն, որ վարչապետի հետ խնդիր ունեցան բոլոր ավանդական կուսակցությունները, հիմա էլ ՀՅԴ-ն, նա արձագանքեց. ”Մենք որևէ մեկի հետ խնդիր չունենք”:

Ապա հավելեց. ”Մի բան իմացեք` ”Դաշնակցությունն” իր քայլերը, իր որոշումները անում է ինքնուրույն, մենք որևէ խնդիր չունենք, այս առումով ես շատ հանգիստ եմ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ