26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ մի մանդատ որևէ արժեք չունի, եթե հանրությանը բևեռացնում ենք. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կողմ չէ վարկանիշային ցուցակներով ընտրություններին։ «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, ով դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ այս համակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ «Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Իսկ հակասություններ, իհարկե, լինելու են։ Մենք թողնելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու, իսկ ոչ մի մանդատ դրա արժեքը չունի»։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ինքն ընտրվել է 5 անգամ, և ոչ մի դեպքում դա ինքնանպատակ չի եղել։

Ինչ վերաբերում է նրան, որ ընտրակաշառք են բաժանում, ապա Կարեն Կարապետյանը կոչ արեց վերցնել գումարը, բայց ընտրել նրան, ում ուզում են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ