27 Նոյեմբերի, Saturday, 2021
KFC

«Ադրբեջանցիները գլուխ էին կտրում և հանում մեր զոհերի աչքերը» /տեսանյութ/

«Այս լարված օրերի մասին նշեմ, որ Ադրբեջանը նորից դիվերսիա է անում, երկու կողմերից հարձակվելով մեր դիրքերի վրա:Հանդիպելով մեր զինվորների լավ կազմակերպված հակահարվածին՝ դիակները թողած հետ շպրտվեցին: Ես դեպք չեմ հիշում, որ Ադրբեջանը իր դիակները հետ ուզի:Հայերն են, որ միշտ պայքարում են իրենց դիակները հետ բերելու համար:Ադրբեջանցիները գլուխ էին կտրում և հանում մեր զոհերի աչքերը: Մեր համար սա շատ ծանր բան է ու հիշում եմ, անգամ, մի քանի կենդանի գերի ենք փոխանակել մեր մի դիակի հետ»,այսօր՝ փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կին ազատամարտիկների միության նախագահ Աիդա Սերոբյանը:

Աիդա Սերոբյանը վերջին հարձակումները կապում է Մեհրիբան Ալիևայի փոխնախագահի պաշտոնում նշանակման հետ. «Իր ժողովրդին է շեղում Ալիևը ու հաստատ լայնամաշտաբ գործողությունների դիմելու համարձակություն չունի»,-ընդգծեց գնդապետ Աիդա Սերոբյանը:

Ազատամարտիկը ստեղծված իրավիճակի մասին խոսելիս հիշում է 89-94 թվականի պատերազմական գործողությունները և ընդգծում , որ հիմա իրավիճակը ի օգուտ Հայաստանի է:

Մանրամասները՝  քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ