27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գյումրիում սպանության գործից առանձնացված վարույթով ձերբակալվել է քաղաքացի

Դատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված  վարույթով ձերբակալվել է քաղաքացի Ա.Ե-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Գյումրիում սպանության դեպքի առթիվ 2016թ.-ի հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում քաղաքացի Գ.Խ-ին  մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներ  Սա.Հ-ին և Սի.Հ-ին  վիճաբանության ընթացքում  կյանքի համար անհամատեղելի  վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: Նշված քրեական գործով 2016թվականի հունիսի  24-ին քաղաքացի Գ. Խ-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի  Ա.Ե-ն ձերբակալվել է 22.02.2017թ.-ին` նշված միջադեպին ներկա լինելու ժամանակ կյանքի համար  վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն  ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին  համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես  նաև առանձնապես ծանր հանցագործությունը  պարտակելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն  ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ