19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Լարվել են. Հայկական ժամանակ

Untitled-2-33

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջեւ լարվածություն է առաջացել ու այն խորանալու միտում ունի: Լարվածությունը մեծ է հատկապես Մարտուն Գրիգորյանի ու Արման Սահակյանի միջեւ:

ՀՀԿ-ն այնտեղ առաջադրել է Մարտուն Գրիգորյանին, Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, Մուշեղ Պետոյանին եւ մի քանի այլ թեկնածուների: Մ. Գրիգորյանն ու Ա. Սահակյանը նախ թույլ չտվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկ Բալասանյանն առաջադրվի: Բալասանյանը Գրիգորյանի հետ պարտավորվածություն ունի, որ ԱԺ ընտրություններում նրան է պաշտպանելու, քանի որ վերջինս էլ իրեն է օգնել դառնալ քաղաքապետ: Բալասանյանի օգնությունը կարող է ավելացնել Մ. Գրիգորյանի հնարավորությունը, ինչը դուր չի գալիս մյուսներին ու հատկապես Ա. Սահակյանին: Այդպիսով Մ. Գրիգորյանը կարող է նրանցից շատ ավելի ձայներ ստանալ:

Շիրակի մարզում ՀՀԿ շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը, սակայն, հերքում է, որ իրենց թեկնածուները լարված են միմյանց դեմ: «Մեր բոլոր թեկնածուները լարված աշխատում են մեր կուսակցության համար: Նրանց միջեւ լարվածություն չկա»,- թերթի հետ զրույցում ասել է նա:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ