26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատախազությունը պարզաբանում է

Անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներում Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հիման վրա տեղ գտած հրապարակումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում և միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում:

Հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու համար հանձնելու անթույլատրելիությունը: Նույն հիմքերով բացառվում է նաև անձանց միջազգային հետախուզումը: Այդ մասին ուղղակի արձանագրված է նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) Կանոնադրության 3-րդ հոդվածում, որի համաձայն՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջոցներ են ձեռնարկվել  Ադրբեջանի Հանրապետության կողմից նմանատիպ գործերով (մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318 հոդվածով հարուցված քրեական գործերով) անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալիս  դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու նպատակով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը իրազեկելու ուղղությամբ՝ այդ գործերով քրեական հետապնդումների քաղաքական, էթնիկ բնույթի մանրամասն պարզաբանմամբ:

Ինչ վերաբերվում է ԱՊՀ շրջանակներում անձանց նկատմամբ միջպետական հետախուզում հայտարարելու ընթացակարգերը կարգավորող փաստաթղթերին, ապա դրանցում նման երաշխիքներ նախատեսված չեն:

Կարևորելով ԱՊՀ շրջանակներում ևս էթնիկ և քաղաքական նկատառումներով հետախուզման բացառումը՝ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից միջոցներ են ձեռնարկվել ԱՊՀ շրջանակներում անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելու ընթացակարգերում նման հիմքերով հետախուզումը բացառող երաշխիքների ամրագրմանն ուղղված աշխատանքներ նախաձեռնելու կապակցությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ