27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի Արթուրի վիճակը սարսափելի վատ է. փաստաբանը մանրամասնում է

«Արթուր Սողոմոնյանը ծանր վիճակում է և դեռ չի տեսափոխվել ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Երկու օր է չեմ տեսել պաշտպանյալիս, բայց գիտեմ, որ իրավիճակային փոփոխություն չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Արթուր Սողոմոնյանը տառապում է  ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ եւ դրա բուժումը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացնելն անհնար է:

«Ինձ փոխանցել են ՔԿՀ-ի մամուլի պատասխանատուի խոսքերը, թե իբր իմ պաշտպանյալը բուժօգնություն է ստացել, սակայն սա իրականությանը չի համապատասխանում: Նաև այն , որ նա հրաժարվել է բուժօգնությունից: Ուզում եմ նշել, որ սեպտեմբերին նրան առաջարկվել է հակաբորբոքիչներ ու այդ ժամանակ նա նշել է, որ չի վստահում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տրամադրած բուժմանը և խնդրել է հայտնել, թե իրեն ինչ հակաբորբոքիչ են նշանակել, որ պիտի ինքը փաստաբանի միջոցով բժշկից ճշտի, թե արդյոք դա ճիշտ բուժում է: Ինձ բժիշկ-մաշկաբանը հայտնեց, որ նախքան բուժում նշանակելը պետք է բակտերիոլոգիական հետազոտություն կատարվի ու նոր բուժումը նշանակվի»,-նշեց պաշտպանը:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ Արթուր Սողոմոնյանը պետք է տեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց, քանի որ նրա վիճակը սարսափելի վատ է.« Պետք է տեղափոխվի  «Դատապարտյալների հիվանդանոց» կամ գոնե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, որովհետեւ այդ պայմաններում խցում մնալով՝ դժվար է պատկերացնել նրա բուժման կազմակերպումը: Իմ դիմումը մնացել է անարձագանք, ուղղակի չեն պատասխանել»,-ընդգծեց մուշեղ Շուշանյանը::

Արդեն հայտնել ենք, որ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը վատացել է, նա տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ՝ նրա դեմքին, գլխին թարախային բշտիկներ են գոյանում:

Արթուր Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ին կետով՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3‐րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ