27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ցայտնոտի մեջ. Հրապարակ

Հւսշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը, մնացածները չգիտեն՝ իրենք կան ցուցակում եւ որ հորիզոնականում են։ Սա շտաբի պետ Իշխան Զաքարյանի նոուհաուն է, որը չի բացատրվել նրա կողմից։ Անգամ հումոր են անում, թե ԲՀԿ ակտիվը մինչեւ ընտրությունները կարող է նոսրանալ՝ ոմանք ինֆարկտ կստանան եւ կլքեն ցուցակը։ Ոմանք էլ տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը, անգամ դիմում են լրագրողների օգնությանը։ Բոլորն սպասում են փետրվարի 25-ին, երբ կլրանա թեկնածուների գրանցման ժամկետը, եւ ցուցակները պաշտոնապես կհրապարակվեն։

Հաջողվեց պարզել «Ծառուկյան դաշինքի» երկրորդ տասնյակը (տես էջ 8)։ Պարզեցինք նաեւ Երեւանի 4 ընտրատարածքների եւ մի քանի մարզերի ռեյտինգային թեկնածուների անունները։ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ տարածքում, որտեղ տիտանների կռիվ է սպասվում՝ Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյւսնը, ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ի ֆավորիտը Հարություն Ղարագյոզյանն է՝ Կարամելի Հւսրութը, Հակոբ Նազարյանը, ԲՀԿ Մալաթիայի կառույցի նախկին գեներալ Արսեն Ֆիդանյանը եւ այլք։

Ի դեպ, խոսվում էր, որ Նաիրա Զոհրաբյանն էլ է այս տարածքում առաջադրվելու, սակայն թերթի աղբյուրները հայտնեցին, որ նրան Ծառուկյանը խնայել է՝ ռեյտինգայինով չի առաջադրվի։ Քանաքեռ-Ձեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքում էլ առաջադրել են նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանին, որին Նաիրա Զոհրաբյանը հեռացրել էր ԲՀԿ-ից։

Կենտրոն համայնքում դաշինքի ֆավորիտները նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն ու ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանն են, կառաջադրվեն նաեւ պատգամավոր Վահե էնֆիաջյանը, Ռաֆայել Այվազյանը, Սամվել Ալեքսանյանը («Լֆիկը չէ»,- կատակեց թերթի աղբյուրը) եւ Վաչագան Գրիգորյանը։

Արաբկիրի նախկին ու ներկա պատգամավորներ Զոհրաբ Զոհրաբյանը, Վահան Կարապետյւսնը, Տիգրան Ուրիխանյանը, ոմն Արտավազդ Անդրեասյան էլ կառաջադրվեն Արաբկիր համայնքում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ