27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նրանք հավատի նահատակներ են

Ամեն տարի մեծ Պահքին նախորդող երեքշաբթի օրը (այս տարի այսօր` փետրարի 21-ին) Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդեանց քահանաների տոնը: Ոգեկոչում են այն հայ հոգեւորականների հիշատակը , ովքեր 451 թ. Վարդանանց Ճակատամարտից հետո Հազկերտ թագավորի հրամանով տարվում են Պարսկաստան եւ բանտարկվում: Պատճառը հատկապես քրիստոնեական հավատն էր:

«Վասն հաւատի եւ վասն հայրենեաց» մղվող Ավարայրի ճակատամարտում այս հոգևորականներին առաջնորդում էր Ղեւոնդ Երեցը: Եւ հենց նրա անունով էլ հոգեւորականներն անցել են հայոց պատմության մեջ` որպես Սրբոց Ղեւոնդեանց քահանաներ:

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ . այս անվան տակ ճանաչվում են այն հոգևորականները, ովքեր Վարդանանց պատերազմից հետո, Ատրորմիզդ մարզպանի դրդումով, պարսից Հազկերտ Բ-ի հրամանով ձերբակալվում են` Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը: Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը:

454 թ. քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակվում են:

Պատմությունը հիշում է նրանց անունները. Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ:

Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորեն Երեցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին, Խորենը մահանում է: Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ