27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուզեցի «շան տեղ չդնել». Պարույր Հայրիկյան

«Երեկ մի անմեղսուանակ գրում էր թէ ԱԻՄ-ին մերժեցին, դրա համար ԱԻՄ-ը չի մասնակցում։ Հարգելով իր մարդկային տեսքը ուզեցի <<շան տեղ չդնել>>, բայց այսօր մեր պատուական Խաչիկ Մանուկեանի մի գրութիւնը յուշում էր, որ երբեմն պէտք է արձագանքել այսպիսիների պատճառով մոլորութիւնների մէջ ընկածներին օգնելու համար, ուստի այնտեղ գրեցի, որ
ԱԻՄ-ը կարող էր ինքնուրոյն մասնակցել, բայց յայտ չներկայացրեց, որովհետեւ ի սկզբանէ նպատակահարմար ու արդարացուած էր համարում միայն համազգային ընդգրկմամբ դաշինքով մասնակցելը։ Նպատակը՝ ժողովրդավրութիւն, յամազգային է, ուստի նրա իրականացման համար էլ համազգային ԴԱՇԻՆՔ է պէտք։ Այդորակ դաշինքին կարող էր մօտ լինել առաջինը, որը ընթացքում փչացրեցին Րաֆֆին ու Վարդանը, իսկ ԵԼՔ-ի հետ, իրենց ասելով՝ ժամանակն էր քիչ (դէ, հո չեն ասի, որ աշխատելու փորձ չունեն եւ դրա համար ուղղակի կորցրին համակիրներին թիւը շեշտակիօրէն աւելացնելու բացառիկ առիթը)…
Հիմա <<մանդռաժ ընկած>> էն բանից, որ ԱԻՄ-ը հանգիստ, առանց յուզուելու չի մասնակցում մի գործողութեան, որն առանց համազգային համախմբման ընտրութիւն չի կարող դառնալ, անմեղսունակ գնահատականներ են տալիս։ Այս է ամենը։ Մաղթենք որ էդ դժբախտներն էլ լաւ լինեն»:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ