23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավարտվել է ՌԴ բուհերում սովորելու համար դիմում հայտերի ընդունումը

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի կողմից: ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ: Ներկայացված դիմում-հայտերը բաշխվել են հետևյալ կերպ. 44 հայտ ներկայացվել է դիպլոմավորված մասնագետի, 146 հայտ՝ բակալավրի, 147 հայտ մագիստրոսի, 40 հայտ օրդինատուրայի և 16 հայտ ասպիրանտական կրթություն ստանալու համար:

Քննությունները տեղի կունենան 2017թ. փետրվարի 16-ից 24-ը, իսկ երկրորդ փուլը՝ մարտի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթները հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։ Ռուսական կողմը ՀՀ քաղաքացիներին ՌԴ բուհերում ուսումնառության նպատակով հատկացրել է  187 տեղ, այդ թվում՝ բակալավրի կրթական աստիճանի համար 60,  դիպլամովորված մասնագետի՝ 49,  մագիստրոսի կրթական աստիճանի՝ 52, ասպիրանտուրայի՝ 22, օրդինատուրայի՝ 4 տեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ