26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Քաղաքական վերնախավն այլասերված է» (տեսանյութ)

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարախոսությունն իսպառ բացակայում է: «Քաղաքական ուժերի միջև գաղափարական տարբերություն չկա, կա արհեստական տարբերություն ՝արևմտամետներ ու ռուսամետներ, բայց արևմտամետ կհասկանայի, եթե Հայաստանը ցանկանային դարձնել եվրոպական երկիր, ոչ թե մի տիրոջից այլ տիրոջ անցնեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Իշխանյանը: Ըստ նրա՝ իրականում Հայաստանում պայքարը կոռուպցիոն լծակներին տիրանալու համար է, ու պայքարը գնալու է իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների միջև՝ 1/3-ը գրավելու համար:

«Միասնական հայեր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ազատ Արշակյանը հավելեց, որ այս Ազգային ժողովն ավելի մրցակցային կլինի, քան թե գոյություն ունեցողը, այս ընտրարշավը, որ դեռ չի սկսվել, ավելի լավն է լինելու՝ անկախ նրանից, որ բացակայում է «քաղաքական» վերնախավը: Միաժամանակ նա ընդգծեց, որ ընտրացուցակները նայելիս հասկանալի է դառնում, որ 90-ականների մակարդակը դեռևս նույնիսկ չկա:

Ավետիք Իշխանյանը նկատեց, թե այսօրվա վերնախավն այն է, ինչ մտնում է Ազգային ժողով, իսկ Ա. Արշակյանն էլ հավելեց. «Այլասերված է քաղաքական վերնախավը»:

Աստվածաբան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ դրական փոփոխություն տեսնելուն զուգահեռ՝ ասաց, որ այսօր մեզանում ընտրությունները նահանջել են դեպի միջնադար. «Պետք է շատ լուրջ ռեսուրսներ ունենան, որ մասնակցեն ընտրություններին, ընտրագրավ, ընտրարշավ, մոտ 200 հազար դոլար է հարկավոր այդ ամենի համար: Սա նշանակում է, որ հետ ենք գնացել նաև»: Ինչ վերաբերում է Ավետիք Իշխանյանի մտքին, թե Հայաստանում գաղափարական քաղաքական ուժեր չկան, ապա Վարդան Խաչատրյանն ընդգծեց. «Ամոր հասարակության միջև քաղաքական գաղափարական ուժեր չեն կարող լինել»:

Հարցին, թե դա իր նախկին կուսակցությանն էլ է վերաբերում, նա պատասխանեց. «Ասել, որ նա հիմա որևէ կողմնորոշում ունի, դա դժվար է, կողմնորոշումը երևում է վարքագծայինից»:

Խոսելով ակնկալիքներից՝ Ա. Իշխանյանը շեշտեց, թե ցանկություն կա, որ ԸՕ-ով ՀՀԿ-ի մոնոպոլիան քանդվի, բայց հնարավոր է, թե ոչ, ուղղակի չի պատկերացնում,որ իշխանությունը կարող է թուղթ գցելով իշխանությունից հեռանա: «Կասկածում եմ, որ քվեարկությունը կլինի մաքուր, պետք է հաշվի առնել՝ իշխող ուժին ոչ թե պետք է կայուն մեծամասնություն, այլ 60 տոկոս, որով կվերահսկեն դատական-իրավական իշխանությունը, որը իշխանության հիմնական հենարանն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ