26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտի՞նը Ադրբեջան է գնալու. Հայկական ժամանակ

Հոկտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին, հնարավոր է մեկնի Բաքու` երեկ տեղեկացրել են թուրքական ու ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ: Մինչ այդ նա մեկնելու է Անկարա` մասնակցելու “Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության” նիստին:

Ըստ նույն աղբյուրների, նիստի ավարտից հետո Պուտինն ու Էրդողանը, թերեւս, միասին մեկնեն Բաքու` մասնակցելու Տնտեսական զարգացման կազմակերպության գագաթնաժողովին:

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ սակայն, ՌԴ նախագահի կայքի` նրա առաջիկա այցերի գրաֆիկում Ադրբեջան կատարելիք հնարավոր այցի մասին ոչ մի տեղեկատվություն չկա, ինչը նշանակում է, որ եթե սա կայանա, ուրեմն` Պուտինը հընթացս է որոշել այցելել Ադրբեջան: Պուտինի հնարավոր այցը Բաքու` ուշագրավ է հատկապես նրանով, որ սեպտեմբերի 7-ին սպասվում էր նրա այցը Հայաստան, որը չկայացավ: Ու թեեւ նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարեց, որ ՌԴ նախագահի այցը ՀՀ դեռեւս օրակարգում է, բայց կոնկրետ կամ գոնե մոտավոր ժամկետ չնշեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ