27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտովթար Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին․ վիրավորների մեջ երեխաներ կան

Փետրվարի 15-ին, ժամը 19:38-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Տաշիր հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MN 348 (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ա) և «Mazda» մակնիշի 77 TZ 767 պետհամարանիշներով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ու 2 ուղևորին (2009 թ. ծնված Ս. և 2015 թ. ծնված Ա. Մ.-եր) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տեղափոխվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ