27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վերջնական տարբերակը կներկայացվի Կարեն Կարապետյանին

ՀՀ բնապահպանության նախարարությունում  նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 15-ին, կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ ստորերկրյա ջրերի օգտագործումը  նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական  աշխատանքային խմբի հերթական նիստը:

Քննարկման է ներկայացվել «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը»: Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, մեկամսյա ժամկետում միջգերատեսչական աշխատանքային խումբը ամենշաբաթյա նիստերով եւ աշխատանքային քննարկումների ու հանդիպումների միջոցով համապատասխան ծրագրի նախագիծ է մշակել, որի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ծրագրի շուրջ ձեւավորվել է ընդհանուր մոտեցում, համաձայն որի, վերջին տասնամյակում ջրօգտագործման պայմաններն Արարատյան արտեզյան ավազանում խիստ փոփոխվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հետեւանքով:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկվում է  2017-18 թթ. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրառը հորատանցքերով սահմանափակել տարեկան մինչեւ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով ամրագրված 1.1 մլրդ. մետր խորանարդ:

Այս թիրախին հասնելու համար կարեւորվում են մի շարք միջոցառումներ, որոնցից առաջնային են ստորերկրյա ջրառի ծավալների կարգավորումը՝ առանց ջրօգտագործման թույլտվությունների կամ դրանցով տրամադրած ջրի ծավալները գերազանցող ձկնային տնտեսություններում, չշահագործվող հորատանցքերում ազատ հոսքի վերացումը, ինչպես նաեւ ոռոգման նպատակով ՋՕԸ-երի կողմից կատարվող ստորերկրյա ջրառի ծավալների կրճատումը:

Ծավալված քննարկման եւ նոր առաջարկների առկայությամբ պայմանավորված՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը տվել է հանձնարարական՝ երկօրյա ժամկետում ծրագրի վերաբերյալ առաջարկների վերջնական ներկայացման համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ