26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր դաշինքի ամենաթույլ տեղը ֆինանսական միջոցներն են. Ա. Սարգսյան (տեսանյութ)

«Մեր դաշինքի ամենաթույլ տեղը ֆինանսական միջոցներն են, հավատացնում եմ, որ մեզ շատ ֆինանսներ պետք չեն, մեր ռեյտինգային թեկնածուները չեն ցանկանում մեծ-մեծ պաստառներ ունենալ իրենց նկարներով ճանապարհներին, նրանց բավարար են փոքրիկ թռուցիկներն իրենց կենսագրականներով, որ բաժանեն ընտրողներին»,-ի պատասխան հարցին, թե ինչպես է իրենց դաշինքը հայթայթում ֆինանսական միջոցներ, որ պահանջվում է ընտրությունների համար, ասաց «Հանրապետություն» կուսակցության ու «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:

Նա հավելեց, որ այսօր այդ խնդրում լուրջ բաց կա, իսկ գումարները գոյանում են դրամահավաքներով, անդամավճարներով, շտաբների համար վարկանիշային ցուցակի թեկնածուներն օգտագործում են  իրենց անդամների տները և այլն. «Մենք  էնտուզիազմով մտել ենք գործընթացի մեջ, հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կձևավորվեն, որ  ավելի լայն հեռուստաեթերի հնարավորություն կտրվի, չի լինի, կգործենք եղած միջոցներով, դա առիթ չէ, որ չմասնակցենք ընտրություններին»:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե այս դաշինքը պրոարևմտյան է, ապա Ա. Սարգսյանը նկատեց, որ պրոարևմտյան կամ պրոռուսական բանաձևերը «յառլիկներ» են, որ կպցնում են այդ մարդկանց. «Ինձնից ի՞նչ պրոյեկտ, ես հայ ընտանիքի հայ մարդ եմ, մտածում եմ իմ երկրի, իմ ժողովրդի մասին, միայն Վազգենի եղբայր լինելը բավարար էր, որ ես իմ համար իմ տանը արդյունաբերողի գիտելիքով վայելեյի կյանքը, բայց ես մտել եմ այս գործընթացների մեջ, որովհետև  համոզված եմ, որ մեր ժողովուրդն ավելիին է արժանի»:

Դիտարկմանը, թե միգուցե հասարակական ընկալումներից են վախենում` չհռչակելով իրենց որպես արևմտամետ ուժ, նա արձագանքեց. «Ոչնչից էլ չենք վախենում, անցել ենք  բանտերով, մեր տները  ոստիկանություն էլ է եկել, մեր անդամներն էլ են սովորել, վախենալու բան չունենք, վախենում ենք այս երկրի կործանումից»:

Հարցին, թե բացառում է համագործակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ հետընտրական փուլում, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ զարգացումներ եթե լինեն, կլինեն այն դեպքում, եթե իշխանությունները կոպտորեն խախտեն, և միայն ազատ ընտրությունների դեպքում հանրությունը փողոց դուրս չի գա, ու այդ ժմանակ հանրությունը կորոշի` ընդունում է այդ ուժերին, թե ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ