26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աբսուրդն էլ չափ ու սահման ունի. Ա. Ռուստամյան

«Ադրբեջանը բանակցային պրոցեսում հայտնվել է իր համար շատ անհարմար իրավիճակում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձմանը Ադրբեջանին:

«Մասնավորապես այն, որ իրենց հայեցակարգը չեն կարողանում ճշտել, ի վերջո, Ղարաբաղի խնդիրը Ղարաբաղի հետ է , թե Հայաստանի հետ խնդիր է: Տեսնում են, որ մի տրամաբանությունը շարունակելով մտնում են փակուղի, անցնում են հաջորդ հայեցակարգին: Լապշինի հետ կապված, բնականաբար, իրենք ուզում են նոր լիցք հաղորդել այս ամեն ինչին»,-նկատեց նա:

Պատգամավորի խոսքով՝ այն, ինչ կատարվում է, մարդու իրավունքների խախտում է 2 երկրների կողմից, որ որևէ իրավական գործընթացի մեջ չի կարող տեղավորվել: «Սա զուտ քաղաքական որոշում է՝ 2 բռնապետերի միջև ձեռքբերված համաձայնագրի արդյունքում: Սա, իսկապես, պետք է դուրս բերվի միայն անձի կոնտեքստից, որովհետև անձի հարցը կարող են լուծել, և իրենք շատ լավ հասկանում են, որ եթե այս հարցը շատ մնաց, այս ձնագնդիկը կարող է այլ հետևանքի բերել: Իրենք, հնարավոր է, որ ներում շնորհեն Լապշինին՝ ցույց տալու համար, թե ինչ քաղաքակիրթ են իրենք: Բայց աբսուրդն էլ չափ ու սահման ունի»,-շեշտեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ