27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Կոռեկտ չեմ համարում, որ ասեմ, թե որ ուժերն են»

Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Ռուբիկ Հակոբյանն անդրադառնում է հարցին, թե արդյոք ինքը լինելու է հաջորդ խորհրդարանում, թե ոչ, ինչպես նաև հաջորդ խորհրդարանից եղած սպասելիքներին:

-Պարոն՛ Հակոբյան, արդեն սկսվել են առաջադրումները, Դուք առաջադրվելո՞ւ եք, ունե՞ք որոշում:

-Մտածում եմ՝ արժի արդեն 7-րդ անգամ ընտրվել պատգամավոր, թե ոչ, որովհետև Հայաստանում 90 թվականից սկսած բոլոր գումարներում ընտրվել եմ պատգամավոր, ուղղակի երկրորդ անգամ Սանկտ-Պետերբուրգում գլխավոր հյուպատոս աշխատելու պատճառով ստիպված եմ եղել վայր դնել մանդատս: Ես առանձնապես շահագրգռվածություն չունեմ մասնակցել ընտրություններին, կան առաջարկություններ, շնորհակալ եմ իրենց, բայց վերջնական դեռ չեմ կողմնորոշվել: Իսկապես մտորում եմ՝ արժե նորից մտնել պառլամենտ: Եթե անկեղծ լինեմ, Գերագույն խորհուրդը երբ ընտրվեց 90 թվականին, այնպես ինչպես մտավ քաղաքական դաշտ, ապա չունեցավ այն զարգացումը, որին ես սպասում էի…մի պարզ օրինակ: Այն ժամանակ փողատերեր կային, գործարարներ խորհրդարանում, բայց նրանց համար պատիվ էր կանգնել պրոֆեսիոնալ քաղաքական գործչի կողքին, իսկ այսօր լրիվ հակառակն է:

Շատ կարճ ժամանակ է մնացել, բայց ինչպես ասացի, առանձնապես ձգտում չունեմ:

-Կբացե՞ք փակագծերը, թե որ քաղաքական ուժերի կողմից է առաջարկ եղել:

-Կոռեկտ չեմ համարում, որ ասեմ, թե որ ուժերն են, բայց եթե իրենց հարմար լինի, իրենք կհայտարարեն, իրենք ինչ-որ պահի կարող են ասել:

-Եթե չլինեք օրենսդիր մարմնում, կմնա՞ք քաղաքականության մեջ: 

-Դժվար է ասել, անկեղծ ասած՝ ուզում եմ, որ պետությունը նորմալ զարգացման ուղի մտնի, այս չարությունը, որ գա, դեռ նախընտրական շրջանը չսկսված՝ մի չարություն ու անհանդուրժողականություն է մտել, երեսպաշտություն է մտել քաղաքական դաշտում՝ իրար հայհոյելու, իրար զրպարտելու բան է մտել: Մի քիչ մտահոգություն ունեմ, որ սա լավ բանի չի տանելու, մանավանդ մարդկանց մի մեծ մասը, որը մասնակցություն է ունենալու ընտրություններին, գրեթե տեղյակ չէ Ընտրական օրենսգրքից: Առիթ եղել է, խոսել եմ, զգացել եմ: Մտավախություն ունեմ, որ այս ամենը կարող է լավ տեղ չտանել: Հիմա չեմ կարող ասել՝ կմնամ, թե ոչ, բայց կարծում եմ, որ նրանք, ովքեր գնում են ապրիլի 2-ի ընտրություններին, պետք է նախևառաջ մտածեն ապրիլի 3-ի մասին:

-Ասում են, որ նոր Ընտրական օրենսգիրքը խթանելու է ավելի որակյալ խորհրդարան ունենալուն: Համամի՞տ եք:

-Չեմ ուզում բայղուշություն անել, ներողություն այս բառի համար, եթե տեղյակ եք, ես այս քառօրյայի սկզբին, կարծեմ, ասացի, որ ճիշտ կլինի, որ մեմորանդում ստորագրեն բոլոր քաղաքական ուժերը, որ մասնակցելու են ընտրություններին՝ հիմնական սկզբունքների շուրջ: Դա վերաբերում էր ապրիլի 2-ի օրը տեղափոխելուն, և ես ասացի, որ դա սգո օր չեմ դիտում, դա իսկապես մեր հերոսների հիշատակի օրն է, և պիտի հարգենք որպես մեր հերոսի օր, մեր երիտասարդների հիշատակը խորհրդանշող օր, և ասացի՝ եթե ընտրությունները պիտի կեղծվեն, ապա ի՞նչ տարբերություն ապրիլի 2-ին, թե 22-ին, և եթե հանգմանքների բերումով այնպես է ստացվել, որ հակմընկել է օրը, պիտի համարժեք քայլ կատարենք այդ խորհրդի օրվան, իմացյալ ընտրություն պիտի լինի, ազատ, արդար, որ հասարակությունն իմանա, որ կարող է վստահել իր ձայնին:

95 թվականից սկսած մեր բոլոր համապետական մասշտաբի ընտրությունները կեղծված են եղել, և դա է պատճառը մեր ունեցած մի շարք խնդիրների: Բայց ասում եմ՝ չանդրադառնանք անցյալին, այս պահին ինչ կա, ինձ համար գոնե, որ ասում են՝ փորձված քաղաքական գործիչ եմ, անծանոթ է այն, ինչ կատարվում է: Մարդիկ կան, որ նկրտումներ ունեն, որոնք լսում ես և մտահոգվում ես: Դրա համար, որ 90 թվականի Գերագույն խորհուրդն եմ հիշում, երբ ընթացս մտանք ԳԽ՝ չունենալով քաղաքական դպրոցի փորձ, ի վերջո խորհրդային տարածքից էինք մտնում կյանք, ընթացս կայացան պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, որովհետր ժողովրդի քվեն էր հենց ներկայացված: Իհարկե, էլի մշակույթի պակաս կար, մարդիկ իրար հայհոյում էին, բայց բառի համար, ոչ թե սուպերմարկետների կամ բենզալցակայանների:

Մենք ձևավորեցինք ժողովրդի կարծիքը հասցնելու մշակույթը, իսկ այսօրվա վիճակը, որ համեմատում եմ, իսկապես մտահոգիչ է:

 

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ