27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես սովորել եմ քիչ խոսել, որպեսզի ուղղորդած չլինեմ. Ր. Հովհաննիսյան

Արդեն հայտնել ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը վարչության փակ նիստ է հրավիրել: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախքան նիստը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի բացառվում, որ վերջնական որոշում այդպես էլ չկայացվի: «Որովհետև այլընտրանքները շատ են թե՛ առանձին ցուցակով գնալու, թե՛ դաշինքներով գնալու, դա իմ որոշումը չէ: Չի բացառվում, որ այս քննարկումների ավարտին խորհուրդը պատվիրակի վարչությանը վերջնական ցուցակային խնդիրը լուծել, և ըստ այդմ էլ Ձեր ասած լուծումները կարող են վերջական չլինել»,-շեշտեց նա:

Հարցին, թե որն է իր դիրքրոշումը ընտրություններին մասնակցության վերաբերյալ, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես սովորել եմ քիչ խոսել, որպեսզի ուղղորդած չլինեմ։ Եթե ներուժ ունենայինք, պաշարներ, հնարավորություններ, առանձին ցուցակով գնալը ճիշտ կլիներ, բայց մենք միշտ էլ դաշինքներին կողմնակից ենք եղել, և պետք է քննարկենք՝ որն է մեր մոտեցումը: Մեզ հուզում է ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացու խնդիրը, և որ վերջապես մենք ունենանք իրավական ընտրություն»:

Կուսակցության նախագահը նաև չի բացառում այն տարբերակը, որ հաշվի առնելով կուսակցության առանցքային դեմքերի հակադիր կարծիքները` հնարավոր է, նրանք առանձին ցուցակներով մասնակցեն ընտրություններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ