26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

8 տարեկան աղջկա մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի քաղցկեղ /տեսանյութ/

«Ոչ մեկս ապահովագրված չենք այս հիվանդությունից և ոչ մեկը չգիտի վաղը իր հետ ինչ կլինի: Դրա համար պետք է պայքարենք այս հիվանդության դեմ և նպաստենք դրա կանխարգելմանը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ սա համար մեկ հիվանդությունն է, որից կանայք ավելի շատ են մահանում: Նա նշեց նաև, որ վերջին տարիներին առավել շատացել են վահանաձև քաղցկեղի դեպքերը, ինչպես կանանց, այլ նաև տղամարդկանց մոտ:

Նշենք, որ փետրվարի 4-ը հայտարարված է քաղցկեղի դեմ պայքարի օր:

Բանախոսը կոչ արեց ժամանակին դիմել բժշկի և կանխարգելել նոր սկսվող քաղցկեղը: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրենը ներկայացրեց կենտրոնի 2016 թվականի տվյալները:

«2016 թվականին մենք ունեցել ենք 40 615 այցելու, կատարվել է 48 780 հետազոտում, 17 208-ը արվել է միայն կրծքագեղձի հետազոտություն, որից 819 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Հետազոտվել է 152 տղամարդ, որոնցից 4-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: 2016 թվականին կենտրոնում կատարվել է վահանաձև գեղձի շուրջ 2 հազար հետազոտություն, որի արդյունքում մենք կատարել ենք 600 բարակ ասեղային ասպիրացիա: Կատարել ենք գինեկոլոգիական մոտ 14 հազար հետազոտություն, որից 12 կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 15-ի մոտ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակ: Հայտնաբերվել է ձվարանի 4 քաղցկեղ»,-հայտնեց Խաչանուշ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ վահանաձեև գեղձի հետազոտում պետք է արվի գոնե տարին մեկ անգամ: Նա նշեց, որ այս տարի 8 տարեկան աղջկա մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի քաղցկեղ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ