26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքական բանակին կզրկեն հեղաշրջում անելու իրավունքից

Թուրքական իշխանությունները որոշել են փոխել բանակի կանոնակարգը` զինվորականներին զրկելով պետական հեղաշրջում կազմակերպելու իրավունքից: Հունիսի 27-ին Թուրքիայի կառավարությունը համապատասխան փոփոխությունները հանձնել է խորհրդարանի քննարկմանը, տեղեկացնում է “Hurriyet Daily news”-ը:

Փոփոխությունները կսահմանափակեն զինվորականների` ներքաղաքական կյանքին մասնակցելու իրավունքները: Նրանց հիմնական առաջադրանքը Թուրքիան արտաքին սպառանլիքներից պաշտպանելը կլինի: Խորհրդարանը կքննարկի օրինագիծը 2013-ի աշնանը: 

Հեղափոխություն անելու իրավունքը թուրքական բանակին տրվել է 1960-ին: Այդ ժամանակվանից ի վեր զինվորականներն իշխանությունը փոխել են 4 անգամ: Կառավարությունը փոփոխությունների մտադրություն է հայտնել Թուրքիայում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնի վրա, որոնք սկսեցին 2013-ի մայիսին: Սկզբում ցուցարարները պայքարում էին Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատման դեմ, իսկ այնուհետեւ դրանք վերածվեցին  հակակառավարական ցույցերի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ