27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գալու է մի պահ, երբ նրանց տունը դառնալու է ավերակ

Չար կյանքով ապրող մարդկանց համար գալու է մի պահ, երբ նրանց տունը դառնալու է ավերակ, եթե իրենք դարձի չգան ու չզղջան իրենց չար կեցվածքի համար: Թէ ում համար այդ ժամանակը երբ կլինի, դա միայն Աստված գիտի: Այսօրվա Ավետարանի ընթերցվածքի մեջ այս միտքը հստակ է: Տերն ասում է «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպէս հավը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար։ ԱՀԱ ՁԵՐ ՏՈՒՆԸ ՁԵԶ ՊԻՏԻ ԹՈՂՆՎԻ ԱՎԵՐԱԿ … (Ղկ 13:34,35):

Այս խոսքերից մոտ 30 տարի անց Երուսաղեմը կործանվեց Հռոմեական զորքերից: – Տեսնու՞մ էք, անզղջում չար կյանք ապրելու հետևանքով մարդը մնում է առանց Աստուծո հովանու: Եթե սա պատահեց Աստուծո ընտրյալ ազգին, ապա կարող է պատահել նաև չար մարդկանց որևէ խմբի: Սիրելի բարեկամներ, սրանք լուրջ բաներ են, ու քանի դեռ ժամանակ ունենք, եկեք թողնենք ամեն չար միտք ու ցանկություն և մեր միտքը դարձնենք դեպի Քրիստոսը՝ այսինքն ապաշխարության կյանք սկսենք:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ