27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահե Հակոբյանը սկզբունքորեն դեմ չէ Հանրապետական կուսակցությունից, որի անդամ է, առաջադրվել պատգամավոր՝ ինչպես համամասնական, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգով, եթե նման առաջարկ լինի:

«Կուսակցության որոշում, քաղաքական որոշում պետք է լինի։ Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:

Հարցին, թե անձամբ իր նախապատվությունը տալիս ռեյտինգայինի՞ն, թե՞ համամասնականին, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Թիմային աշխատանք է, կարևոր չէ` որ ընտրակարգով. մարդը պետք է պատրաստ լինի, եթե իր հնարավորությունները ներում են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ